«Չենք ուզում թույլ երկրի քաղաքացի լինել»․ Նարեկ Կարապետյան
![]() ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից»։ Տեսանյութում պատասխանելով հարցին, թե մտածո՞ւմ էիք քաղաքաղականության մեջ մտնել, թե՞ դա հանգամանքների արդյունք է, Նարեկ Կարապետյանն ասում է․ «Չէինք պատկերացնում մեր մասնակցությունը քաղաքականության մեջ։ Քաղաքականությունը ամենաանշնորհակալ գործերից է, որ դու կարող ես փոխել հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր՝ դրական իմաստով, դե բացասական իմաստով փոխողներ կան, բայց վաղ թե ուշ հասարակությունը քեզ քննադատելու է։ Կա մոտիվացիայի հարց, որ դու հասկանաս՝ ում համար ես դա անում... Չենք ուզում անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից, չենք ուզում թույլ երկրի քաղաքացի լինել»։ Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
