Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.

«Եթե չեք կարողանում ապահովել կարգապահություն և պաշտպանել զինվորին, հրաժարական տվեք»․ Միհրան Մախսուդյան

79
Այսօր, 09:24
«Եթե չեք կարողանում ապահովել կարգապահություն և պաշտպանել զինվորին, հրաժարական տվեք»․ Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրեն Պապիկյան, սա արդեն պարզապես վիճակագրություն չէ։
2026 թվականի հունվարից մինչև օգոստոսի 13-ը՝ 31 զինծառայողի մահվան դեպք։ Խաղաղ պայմաններում։ Եվ դուք դեռ պատրաստվում եք ձևացնել, թե սա նորմալ իրավիճա՞կ է։
Բանակը բակ չէ, որ զինվորը պարապ մնա ու անգործության մատնվի։ Զինվորը պետք է մշտապես լինի պատրաստության, ուսուցման և կարգապահության մեջ։ Երբ բանակում վերահսկողությունն ու պատասխանատվությունը թուլանում են, հետևանքները կարող են ողբերգական լինել։
Սա արդեն համակարգային ձախողման ահազանգ է։ Եվ եթե պաշտպանության նախարարությունը չի կարողանում ապահովել զինվորի անվտանգությունն ու բանակում պատշաճ կարգապահությունը, ապա պատասխանատուները պարտավոր են ոչ թե արդարացումներ գտնել, այլ քաղաքական պատասխանատվություն կրել։
Իսկ կադրային քաղաքականությունը առանձին հարց է։ Բանակը ոստիկանություն չէ։ Ինչո՞ւ են բանակի կարևորագույն պաշտոններում նշանակվում մարդիկ, որոնց հիմնական մասնագիտական փորձը ոստիկանության համակարգից է։ Մի՞թե Հայաստանում չկան ռազմական կառավարման և բանակային ծառայության փորձ ունեցող մասնագետներ։
Պապիկյան, պաշտոնը հավերժական արտոնություն չէ։ Այն պատասխանատվություն է։
Խաղաղ պայմաններում զինծառայողների նման կորուստը ազգային խայտառակություն է և լուրջ պատասխանների պահանջ ունի։
Եթե չեք կարողանում ղեկավարել, ապահովել կարգապահություն և պաշտպանել զինվորին՝ հրաժարական տվեք։
Զինվորի կյանքը կուսակցական պաշտոնից ավելի արժեքավոր է»։