«Քաղաքական խոսքը չպետք է համապատասխանեցվի գործող իշխանության քմահաճույքներին». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեության հիմնական նպատակը պետք է լինի իշխանության հասնելը և սեփական ծրագրերն իրականացնելը։ Սա բնական ու օրինաչափ քաղաքական նպատակ է։ Սակայն ընտրություններից հետո ձևավորված նոր խորհրդարանում իշխանությունն ընդդիմությանն առաջարկել է մոռանալ անցած տարիների լարվածությունն ու «բարեկիրթ» աշխատել, իսկ ընդդիմադիր ուժերը, ըստ էության, ընդունել են այդ առաջարկը։ Նրանք պնդում են, թե բարեկիրթ ելույթներով և քաղաքակիրթ բանավեճերով հասնելու են իշխանափոխության։ Սակայն համաշխարհային քաղաքական փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ճանապարհով իշխանություն փոխել հնարավոր չէ։ Իշխանության ձգտող քաղաքական գործչի խոսքում, հայացքում և գործողություններում պետք է զգացվեն պայքարի կամքն ու իշխանությունը ստանձնելու վճռականությունը։ Հուսահատ հայացքով, զգուշավոր բառապաշարով և անձնական խնդիրներով ծանրաբեռնված քաղաքական գործիչն ի վիճակի չէ հասարակությանը պայքարի առաջնորդել։ Ժողովուրդն իշխանությունը կվստահի միայն նրան, ով իսկապես ցանկանում է և պատրաստ է այն վերցնել։ Քաղաքական խոսքը չպետք է սահմանափակվի, խմբագրվի և համապատասխանեցվի գործող իշխանության քմահաճույքներին։ Այն կարող է լինել սուր, հեգնական, պատկերավոր և կոշտ։ Հակառակ դեպքում խորհրդարանը կվերածվի ձևական քննարկումների հարթակի, որտեղ ընդդիմությունն օրինագծեր կներկայացնի, իսկ իշխանությունը դրանք կմերժի, և այդ ամենը որևէ քաղաքական կշիռ չի ունենա։ Եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի նպատակը պարզապես բարեկիրթ քննարկումներին մասնակցելն է, ապա թող ազնվորեն հայտարարեն այդ մասին»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
