«Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ-ի դեմ հերթական զավթողական միջոցառումը»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ արդեն հայտնի դարձավ, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ-ի դեմ հերթական զավթողական միջոցառումը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսի տեսքով։ Շնորհանդեսը կազմակերպվել է «Շվեդիա-Ադրբեջան միություն» կազմակերպության կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի և Շվեդիայի Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Այս ամենը լուսաբանվել է Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի պաշտոնական էջում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով և շատ ուղիղ շարունակում է հովանավորել Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը։ Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ-ի ներկայիս ղեկավարության միակ ֆունկցիան Ալիևի օգտին փաստաբանություն անելն է։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
