«Իրանը, հնարավոր է, օգտագործել է Strava ֆիթնես հավելվածի տվյալները՝ ամերիկացի զինվորներին հետևելու և հարվածների թիրախներ ընտրելու համար». #SkyNews
![]() Իրանը, հնարավոր է, օգտագործել է Strava ֆիթնես հավելվածի տվյալները՝ ամերիկացի զինվորներին հետևելու և Մերձավոր Արևելքում ռազմական օբյեկտների վրա հարվածներ հասցնելու թիրախներ ընտրելու համար, հաղորդում է Sky News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան բազաներից մարզումների տվյալները հրապարակել են ավելի քան 1,3 հազար օգտատերեր։ Sky News-ի վերլուծությունը ցույց տվեց, որ այս տվյալները թույլ են տալիս որոշել բազաներում առօրյան, զինվորական անձնակազմի տեղաշարժերը և նրանց տեղակայման փոփոխությունները, այդ թվում՝ հանրությանը հասանելի քարտեզներում տեսանելի չլինող օբյեկտներում։ Լրագրողները հայտնաբերել են ամերիկյան ռազմածովային ուժերի կապալառուի պատմությունը, որը Իրանի հետ պատերազմից առաջ պարբերաբար հրապարակում էր իր վազքի մարզումները Բահրեյնի Մանամա քաղաքի բազայից: Իր տարհանումից հետո նա սկսել է հրապարակել մարզումները Crowne Plaza հյուրանոցում: Վեց օր անց Իրանը հարվածել է հյուրանոցին՝ վիրավորելով Պենտագոնի երկու աշխատակցի, հաղորդում է Sky News-ը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
