«Հնարավոր չէ դիմանալ, անպայման ծեծուջարդ կլինի ԱԺ-ում»․ Հովիկ Աղազարյան
![]() «Ուժեղ Հայաստան» խմբակցության պահվածքն ինձ համար ընդունելի է, որ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց ներողություն խնդրել, չգնացին այդ քայլին»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տիրող մթնոլորտին։ «Դա այն պահը չէր, որ ներողություն խնդրեին․․․ Ռուբինյանն արդյո՞ք վաստակել է այդ իրավունքը, թող իրենք իրենց պահվածքով ամաչեցնեն, իրենք կառավարող ուժն են, ոչ թե Ռուբինյանն ասի «էն սուբյեկտը»՝ մատնացույց անելով Էդգար Ղազարյանին․ դա ավելի վիրավորական արտահայտություն է, քան Ղազարյանի «սրիկայաբար» ասելը։ Այսինքն՝ Ռուբինյանն ավելի կիրթ է վիրավորում, հա՞, իրենք, որպես կառավարող ուժ, պետք է լինեն «Точность - вежливость королей» բանաձևի կրողները։ Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է բարեկրթության նորմեր սահմանելու մասին, Աղազարյանը նշեց․ «Պետք չէ սահմանել բարեկրթության նորմեր, պետք է ուղղակի լինել բարեկիրթ, և առաջին հերթին այդ դրոշակը պետք է կրի ՔՊ-ն․․․ Հայաստանյան քաղաքական դաշտն ականապատված է, դա մտածված գիծ է՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մասնատելու, ջախջախելու համար։ Այդ կռվի մեջ բարեկրթությունը ո՞րն է․․․ Բա ի՞նչ անի ընդդիմությունը, ասի՝ մի փոքր կամա՛ց խփեք այտի՞ս կամ ասի՝ աջ այտիս չհարվածեք, ատամի հետ կապված խնդիր ունեմ, ձախ այտիս խփե՞ք․․․ Այդպես չի լինի»,- ընդգծեց Աղազարյանը։ Հարցին՝ այսինքն՝ ծեծուջա՞րդ կլինի ԱԺ-ում, նա պատասխանեց․ «Հնարավոր չէ դիմանալ, անպայման կլինի»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
