«Վահան Կոստանյանն ո՞վ է, որ պետք է ընդգծի միջխորհրդարանական կապերի կարևորությունը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը գնացել է Կիև՝ աշխատանքային այցով։ Նորմալ է, ես այստեղ առանձնապես դրամատիկ բան չեմ տեսնում։ Աշխատանքային ուղղություն է, որտեղ հարցը բոլորովին հենց բուն իմաստով Կիևը չէ։ Այլ հարց է, թե ինչ որակով է իրականցվում այդ աշխատանքը։ Բայց, այս մասին այլ առիթով։ Հետաքրքիր է մի բան։ Նա հանդիպել է Ուկրաինայի խորհրդարանի ինչ որ պաշտոնյայի, ու հաղորդագրության մեջ կարդում ենք․ «Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը»։ Ներեցեք, Վահան Կոստանյանն ո՞վ է, որ պետք է ընդգծի միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Վահան Կոստանյանը ընդամենը ԱԳ նախարարի տեղակալ է։ Մի կառույցի, որը ԱԺ ենթակա է։ Վահան Կոստանյանը կարող է ընդգծել որևէ բան, որը բխում է իր ֆունկցիայից։ Այդ ֆունկցիայից վեր որևէ բան ընդգծել նա չի կարող։ Եվ խոսքը չի վերաբերում Վահան Կոստանյանին, այլ առհասարակ ցանկացած պաշտոնյայի։ Իհարկե այլ հարց է, որ Հայաստանում այնպիսի հիերարխիկ «անկարգություն» է, որ գուցե նույնիսկ ԱԳ ինչ որ վարչության պետ իրեն կհամարի խորհրդարանից վեր՝ ու կընդգծի խորհրդարանի վերաբերյալ որևէ բան։ Եթե խորհրդարանը ինքը իրենից ներկայացնում է ընդամենը Նիկոլ Փաշինյանի պաշտամունքով տառապող մի մեծամասնություն, այլ ոչ թե քաղաքական թիմ, ապա բնական է, որ խորհրդարանի դերի մասին քննարկումներ կունենա ոչ միան ԱԳ նախարարի տեղակալը, այլ գուցե՝ ԱԳՆ պահակը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կործանել է բանակցային պրոցեսը, ծախել է Արցախը․ էս ամենը սրիկայություն բնորոշելը կոմպլիմենտ է»․ Մենուա Սողոմոնյան
5703:06
«ՆԳՆ անչափելի հանձնարարականը ոչ մի ոստիկան չի կարողանալու կատարել»․ Արտակ Զաքարյան
7802:06
«Սա է լինելու շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»․ Բորիս Մուրազի
6301:06
«Դուք հայ մարդկանց արյան մեջ եք թաթախված․ «սրիկայաբար»-ը մեղմ բնորոշում է»․ Նարինե Կիրակոսյան
6200:48
«Խնդիրը ոչ թե Եկեղեցու բարենորոգումն է, այլ Եկեղեցին հնազանդեցնելը»․ Վարդան Հարությունյան
13800:36
««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել թակարդի»․ Արփինե Հովհաննիսյան
16800:00
