Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 15 օգոստոսի, 2026 թ.

«ՀՀ ազգային անվտանգությունը չպետք է կառուցվի զգացմունքների կամ պատրանքների վրա»․ Մանուել Մանուկյան

56
Այսօր, 19:54
«ՀՀ ազգային անվտանգությունը չպետք է կառուցվի զգացմունքների կամ պատրանքների վրա»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարց ռուսաֆոբներին։
Այս երկրի և այս երկրի առաջնորդի հետ կեղտոտ խաղեր խաղալը, թշնամանալը և Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտավորյալ սրացնելը հայ ազգին որևէ օգուտ չի բերելու։ Ո՛չ մի տեսակ։ Ես Հայաստանի հետ կապված ցանկացած մեծ ծրագիր, որի մեջ ներգրավված են գերտերություններ կամ Հայաստանից էապես ավելի հզոր պետություններ, առանց Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնեցման չեմ տեսնում որպես իրատեսական և երկարաժամկետ հեռանկար ունեցող ծրագիր։ Ես դեմ եմ այնպիսի քայլերին, որոնք հաշվի չեն առնում Ռուսաստանի գործոնը, և դրանք համարում եմ Հայաստանի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք։ Այս ամենն ասում եմ ոչ թե որևէ երկրի շահերից ելնելով, այլ հենց Հայաստանի և հայ ազգի շահերից։ Ես փորձում եմ իրատեսորեն գնահատել տարբեր երկրների ուժը, հնարավորությունները և Հայաստանի հետ ունեցած կապերը։
Քաղաքականության մեջ ցանկությունները մեկ բան են, իսկ իրական ուժերի հարաբերակցությունը՝ մեկ այլ բան։
Իսկ ով կարծում է, որ Հայաստանը կարող է անտեսել Ռուսաստանի գործոնը և դրանից որևէ վնաս չկրել, պետք է պատասխան տա մի պարզ հարցի՝ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ նույնիսկ շատ ավելի հզոր տնտեսությունների համար, մի ողջ Արևմուտքի համար, ապա ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի նման երկրի համար։
Հայաստանի ազգային անվտանգությունը չպետք է կառուցվի զգացմունքների, ատելության կամ աշխարհաքաղաքական պատրանքների վրա։ Այն պետք է կառուցվի սառը հաշվարկի, իրատեսության և բացառապես Հայաստանի ազգային շահերի վրա»։