Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 15 օգոստոսի, 2026 թ.

Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա․ «Հրապարակ»

76
Այսօր, 09:18
Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բանակում ամենուր բարձիթողի վիճակ է, չնայած օրերս ինքնասպանությունների հաճախացած դեպքերի համար «ժերտվա տվեցին» ռազմական ոստիկանության պետին, սակայն դա կարգուկանոն չի հաստատելու համակարգում, որովհետև ծանր վիճակ է: Տեղեկացանք, որ օրեր առաջ Էջմիածնի քիմիկների զորամասում հայտնաբերվել է վառելիքի հետ կապված հերթական խախտումը։

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին այս զորամասում հայտնաբերվել էր վառելիքի գողության դեպք, սակայն ոչ մի բարձրաստիճան զինվորական պատասխանատվություն չէր կրել։ Դատարանի առաջ կանգնել են միայն զորամասի պահեստապետն ու միջին օղակի մի սպա։ Այս անգամ բենզինի հետ դիզվառելիք են խառնել՝ հնարավոր պակասորդը թերևս լրացնելու համար։

Ըստ մեր տեղեկությունների, բենզինով լիցքավորված մեքենաները «խոդի չեն ընկել», ու այդպես բացահայտվել է յուրացումը։ Ասում են նաև, որ զորամասի հրամանատար Յուրի Դանիելյանը ջերմ հարաբերություններ ունի զորամասի աշխատանքները վերահսկող, ՊՆ բարձրաստիճան սպա Համլետ Հարությունյանի հետ, ինչի արդյունքում էլ այս զորամասում արձանագրված խախտումները ջրի երես դուրս չեն գալիս»։