«Դուք հայ մարդկանց արյան մեջ եք թաթախված․ «սրիկայաբար»-ը մեղմ բնորոշում է»․ Նարինե Կիրակոսյան
48
Այսօր, 00:48
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջել գրել է․ «Ասել, թե՝ բարեվարքության, բարեկրթության, քաղաքավարության, քաղաքակիրթ վարվելակերպի մասին նիկոլականների, քպ-ականների ասածները նողկանք են հարուցում, կնշանակի՝ ոչինչ չասել: Հիրավի, անհնար է առանց նողկանքի, առանց ֆիզիկական զզվանքի հետևել (լսել, կարդալ), թե դրանք ո՜նց են ծեքծեքում, ո՜նց են դեռատի կույսի նման խունջիկ-մունջիկ գալիս պաշտոնական խոսափողների առաջ՝ խոսելով էթիկայի նորմերի, բարեկրթության, քաղաքակիրթ հռետորաբանության մասին: Ու հարցը միայն կեղծավորությունը չի: Չնայած, դա զզվանք հարուցող հիմնական պահերից մեկն է: Հարցը միայն երկերսանիությունն ու աներեսությունը չի: Չնայած դա էլ մյուս կարևոր պահն է: Հարցը թրքասեր ու թրքածառա քպ-ականների «կոտրատվելը» չի միայն, թե «սրիկայաբար» բառից վիրավորվել են (պատկերացնո՞ւմ եք, հայրենիք, Արարատ ու Եկեղեցի ուրացողները, պարտությամբ հպարտացողները, դավաճանությունը դրոշ դարձնողները, պարզվում է, իրենց քաղաքականությանը տրված մեղմիկ բնորոշումից խիստ վիրավորվել են, այ-այ-այ), չնայած դա էլ ոչ պակաս կարևոր է: Հարցերը... Իսկ ո՞նց բնորոշել, ի՞նչ անվանել մեկին ու նրա քպ-ին, որ 18 թ.-ին իրենց մեջտեղից պատառոտում էին, թե՝ «պատկերացնո՜ւմ եք, չուզողները գումարներ են ծախսում, ստեր են տարածում, թե Նիկոլը իշխանության է բերվել, որ Արցախը հանձնի... Ժողովո՜ւրդ, բացառվում ա, որ առանց ձեզ հարցնելու բան որոշե՜նք...»: Ու նույն այդ մեկը փակուղի է տանում բանակցային գործընթացը, մերժում է ԵԱՀԿ ՍԽ առաջարկները, հետո Ստեփանակերտում ծղրտում է, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո ցինիկաբար կանգում ասում է, թե՝ Արցախը մեր վզին թոկ էր, բեռ էր, խաղաղության խանգարողն էր, բլա-բլա-բլա... Ո՞նց բնորոշել, ի՞նչ անուն տալ քպ-ի «ֆյուրերին» ու նրա քպոներին, որ Արցախում ինքնազոհաբար հերոսացած Ռոբերտ Աբաջյանի կեղծ «պապիկ» են դեմ տալիս միտինգում (նկարի մեջ էսօր բարեկրթությունից ավել-պակաս խոսացող էն մի հոգավորն էլ է երևում): Հետո պարզվում է, որ էդ «պապիկը» իրականում քպ-ի հաստիքային սադրիչն է: Ո՞նց բնորոշել քպ-ի ղեկավարին ու քպ-ականներին, հատկապես իրենց արածը, որ մի քանի հազար լուսավոր տղաներին միտումնավոր, կանխամտածված մահվան մատնեցին: Ու ցինիկաբա սկսեցին խոսել «կյանքեր փրկելու» մասին: Ո՞նց բնորոշես *իկոլին ու նրա լնգուլվազներին, որ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելով սպանեցին, թողեցին անօգնական՝ ասֆալսիտն ընկած, հետո սկսեցին մեղադրել... սպանվածին: Դա ի՞նչ է, սրիկայությո՞ւն չի... Ո՞նց բնորոշես դրանց, որ դատարանում մահվան հասցրեցին, որոշակի իմաստով՝ սպանեցին Արմեն Գրիգորյանին: Ո՞նց բնորոշես քպ-ականներին, որ 7/24 ռեժիմով վայրահաչում են Հայ Առաքելական եկեղեցու Հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, սրբազան հայրերի հասցեին, ինչ եղկելի խոսք ասես, որ չեն փսխում... Արա, բա որ էդպես «բարեկրթուլիկ» եք, բա հելնեիք, մի կես բերան ձեր նիկոլին սաստեիք, ասեիք՝ արա, էս ինչե՞ր ես դուրս տալիս մարդկանց հասցեին, էս ի՞նչ հայհոյանքներ ու վիրավորանքներ ես շաղ տալիս, արա... Դուք էլ եք կարծո՞ւմ, որ վերը թվարկածի խորապատկերում «սրիկայաբարը» կամ «սրիկայությունը» շա՜տ մեղմ, գրեթե փաղաքշական բնորոշում է: Ի՜նչ գրողի տարած՝ «սրիկայաբար», էստեղ այնպիսի բնորոշումներ են տեղին, որ էլ ասելու չի: Ու ամենամեծ հարցը. արա, այ քպոներ, գուցե բոլորդ չեք հասկանում, բայց դուք ախր լրիվ հայ մարդկանց արյան մեջ եք թաթախված: Ախր դուք, բոլորդ, բոլոր քպ-ականներդ մեղքի ու արյան մեջ կորած եք, բա այդքան մահեր, զոհեր, կորուստներ եք բերել մեր ազգի, մեր երկրի, ժողովրդի գլխին: Դուք դեռ էդ ամեն ինչի համար պատասխան եք տալու ու հավիտյանս նզովքի տակ եք մնալու: Հա, ձեզ հիշելու են, երկար են հիշելու, ձեր անշնչանալուց հետո էլ են շատ ու շատ երկար հիշելու, անգամ մինչև ձեր ծոռան ծոռն են հիշելու և հիշեցնելու»: