Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.

«ՔՊ-ի այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն»․ Ռուբեն Մելիքյան

74
Այսօր, 21:42
«ՔՊ-ի այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջոււմ գրել է․․ «ՔՊ-ի ասածը շատ պարզ է․ ասում են՝ մենք խոստանում ենք ձեռնպահ մնալ օրենք խախտելուց (ընդդիմադիրներին ծեծելուց, ընդդիմությանը օրենքով հասանելիք պաշտոններից զրկելուց), և դրա դիմաց դուք էլ պետք է ձեռնպահ մնաք ցանկացած ընդդիմության լեգիտիմ գործիքակազմում ներառված կոշտ խոսույթից ու մեզ հանձնեք խոսույթի որակը գնահատելու առանձնաշնորհը։
Այս առաջարկը շատ նման է ավազակային հարձակում իրականացնողի տված երկընտրանքին՝ ես քեզ չեմ սպանի, եթե խելոք հանձնես դրամապանակդ ու ոսկեղենդ։
Այլ կերպ ասած՝ այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան