«Եթե Starlink-ի անջատումը եղավ մշտական, քաղաքական իրավիճակ է փոխվելու»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ որոշ աղբյուրների՝ Իլոն Մասկը անջատել է Ստարլինգ տիեզերական կապի համակարգը ռուս-ուկրաինական ռազմաճակատի ողջ տարածությունից: Ստարլինգի արբանյակները ապահովում էին Ռուսաստանի խորքային տարածքներին ուկրաինական դրոններով հարվածելու համար հեռահար կապը և ուղղորդումը: Վերջերս մենք ականատես եղանք, թե ինչ ահռելի վնասներ կրեց ՌԴ նավթավերամշակման արդյունաբերությունը, Վայլդբերզի ցանցը և այլ ձեռնարկություններ և տրանսպորտային միջոցներ: Որն է Իլոն Մասկի որոշման շարժառիթը: Իհարկե դժվար, թե դրանք լինեն հումանիստական բնույթի, պատերազմին և զոհերին վերջ տալու ակնկալիքով: Վերջերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն եղավ, որ ստեղծվել են հակաարբայնակային հզոր զինատեսակներ որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել Ստարլինգի արբանյակները: Հավանաբար Մասկը հաշվարկել է սպասվող վնասները և ժամանակին խուսափել է աղետից: Ես արբանյակային ոլորտի մասնագետը չեմ, սակայն հստակ կարող եմ ասել, որ, եթե Ստարլինգի անջատումը եղավ մշտական՝ քաղաքական իրավիճակ է փոխվելու: Ուկրաինական կողմը հնարավորություն չի ունենալու շարունակել դրոնային պատերազմը, տիեզերական հետախուզության տվյալների բացակայությունը կարող է դժվարացնել հակաօդային պաշտպանությունը: Ի դեպ ուկրաինական ճակատի իրադարձությունների հետ շաղկապված է նաև Իրանի հետ պատերազմի զարգացումները և «երրորդ համաշխարհային» պատերազմի արդյունքները: Հայաստանի և ընդհանրապես հետխորհրդային տարածաշրջանի շուրջ քաղաքական փոփոխությունները ևս: Փաստորեն Իլոն Մասկը դարձավ հիմնական որոշողը: Ով կպատկերացներ, որ կգա ժամանակ, երբ մեկ մարդ կարող է համաշխարհային իրադրություն փոխել: Վերջին միտքը կարող է և կատակ լինել»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
