«Բանակի հրամանատարությունը պետք է բացատրություն տա իրար հաջորդող մահվան դեպքերի մասին»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բանակի բարձրագույն հրամանատարությունը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ պետք է հանգամանալից բացատրություն տա հանրությանը բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մահվան դեպքերի մասին։ Շուրջ քսան օր է անցել զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքից, և ահա մահվան նոր դեպք է գրանցվում․մահացու հրազենային վնասվածք է ստացել զինծառայող Գրիգոր Զաքարյանը։ Բարձրագույն հրամանատարական կազմից որևէ մեկն այցելել է զորամաս պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները, զորամասում տիրող իրավիճակը և այլն։ Խիստ կասկածում եմ։ Պապիկյանն անգամ Ազատի զորամասում 15 զինծառայողի մահվան դեպքով չէր այցելել զորամաս։ Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, Պապիկյանի փոխարեն խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով մեղավոր պատասխանատուներին, բայց չասաց, թե ինչ կապ ունի Ռազմական ոստիկանությունը մահվան այս դեպքի հետ։ Եթե Փաշինյանն ավելի լավ է տիրապետում բանակում-զորամասում տիրող իրավիճակին, այդ դեպքում ինչու է Պնախարարի պաշտոնը զբաղեցնում Պապիկյանը։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
