«Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, մենք համաձայն չենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() ԵԱՏՄ-ի հետ կապված ես չեմ խուսափել գնահատականից և հրապարակային էլ ասել եմ, թե խնդրի էությունը որն է։ Բուն թեման այն է, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, և մենք արդեն ասել ենք, որ համաձայն չենք»,- այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի պնդումներին: «Մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և եթե նույնիսկ հիմա վերադառնանք նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում, որովհետև խնդիր է, երբ որ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են կախված լինել կամ մեծապես կախված լինել մի օղակից»,- հավելեց Փաշինյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
