«Պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցերին»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք երկաթուղու հետ կապված՝ ուզում ենք բարեկամական լուծում։ Մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների»,- այս մասին ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որո՞նք կարող են լինել բարեկամական լուծումները: Որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի, այսինքն՝ ինչ-որ բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի և այլն։ Ես դա նկատի ունեմ․․․ Ես ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, որևէ խնդիր չունեմ։ Ընդհակառակը՝ հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերվում ՌԴ շահերին։ Խոսքը նրա մասին է, որ այսօր ստեղծված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին, որովհետև հիմա նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են և օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրենք մեզ ասում են, և ակնհայտ է, և ոչ միայն ասում են բանավոր, այլև տեսնում ենք, որ իրենք ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում։ Մենք մարդկանց ասում ենք՝ բայց այստեղ հնարավորություններ կան, մենք առաջարկում ենք, իրենք խուսափում են այդ թեմայից: Մենք հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ, մեր պրոբլեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցերին»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
