«Անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած կլինենք ԵՄ՝ անդամակցության հարցով»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Հիմա ինչպես հանրաքվե անենք, երբ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի, մենք ապագայում անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած լինենք ԵՄ՝ անդամակցության հարցով»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ նիստում իր ելույթին։ «Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Իմիջիայլոց, ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը. կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ․․․ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել․․․ Հայաստանի ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ: Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն, կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի․․․ Մենք այսօր չենք դադարում չորրորդ, հինգերորդ այլընտտրանքի շուրջ մտածել․․․ Չպետք է լինի մի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։ Մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ»,- նշեց Փաշինյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
