«Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործակցություն, երբեմն՝ արտահանել, երբեմն՝ ներկրել էլեկտրաէներգիա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտման ժամկետներն արձանագրված են միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են վաղուց, այդ առումով ոչ մի նորություն չկա»․- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերում է էներգետիկ առևտրին, պետք է հաշվի առնել 2 ուղղություն։ Մենք նշել ենք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ։ Մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները։ Իսկ դրանք մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրաէներգիա են սպառում․․․ Դա ստիպում է, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին և ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք։ Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ սա չի նշանակում՝ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս մնալ։ «Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մյուս բոլոր երկրների հետ՝ Թուրիքայի հետ, ԻԻՀ-ի հետ, Վրաստանի հետ և այդպես շարունակ»,- հավելեց Փաշինյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
