«Ձեր նշանակած գլխավոր դատախազուհին ստել է, ձեզ բոլորիդ վախեցրել»․ Գեղամ Մանուկյան
![]() «Այսօր ժամը 3-ին ստիպված եմ լքել նիստերի դահլիճը, որովհետև այդ ժամին շարունակվելու է Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատաքննությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Կոչ կանեի այն պատգամավորներին, որ նախորդ գումարման խորհրդարանում լսելով դատախազի կեղծ հիմնավորումները, կողմ քվեարկեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի օգտին, կոչ կանեմ, որ գաք դատարան ու դատարանում դատախազների ներկայացրած իրեղեն ապացույցների մասին լսելով հիշեք, որ ձեր նշանակած գլխավոր դատախազուհին այս ամբիոնից տևական ժամանակ ստել է, ձեզ բոլորիդ վախեցրել է, որ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք։ Հիմա դատարանում հատիկ-հատիկ հանրային մեղադրողները ներկայացնում են այդ զենք-զինամթերքների փորձաքննությունը՝ ինչ տեսակ զենք, այսքան փամփուշտ․․․ օրինական է, գրանցված է, անօրինական մի հատ զենք չկա, պատկանում է մեկին, ով այս գործի հետ կապ չունի»,- շարունակեց Մանուկյանը |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
