Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարության ձևավորման գործընթացում անորոշ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գուցե չվերանշանակի Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այս պահին վերջնական որոշման մասին չի հայտարարվել, սակայն կան տեղեկություններ, որ Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»։ Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018 թվականից ղեկավարում է Անվտանգության խորհուրդը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գծով պատասխանատու Տաթև Անտոնյանի հետ, որը հայտնեց, որ Արմեն Գրիգորյանին չվերանշանակելու վերաբերյալ տեղեկություն չունի»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
