«Անկարայում Թրամփի անվտանգության միջոցառումը դարձել է համացանցային մեմերի առարկա»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Անկարայում Թրամփի անվտանգության միջոցառումը դարձել է համացանցային մեմերի առարկա։ Հիշեցնեմ, որ ամերիկյան մամուլը հայտնեց, որ ՆԱՏՕ գագաթնաժողովից հեռանալիս՝ Թրամփը ցուցադրաբար բարձրացել է նախագահական օդանավ, սակայն հետո նրան այնտեղից գաղտնի հանել են սննդի մեքենայով ու տեղափոխել են ամերիկյան ռազմական տրանսպորտային մեկ այլ օդանավ, որով էլ Թրամփը վերադարձել է հայրենիք։ Ըստ տեղեկության, այդ քայլին գնացել են այն մտավախությամբ, թե Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ նախագահական օդանավը։ Եվ ահա, այդ ամենը դարձել է համացանցային մեմերի առարկա, Թրամփին դնելով բավականին ծիծաղելի վիճակում։ Եվ այստեղ իսկապես հարց է առաջանում, ինչպես գրել էի օրեր առաջ այդ թեմային անդրադառնալիս, թե՝ միթե՞ կարող էր լինել լուրջ մտավախություն, որ Իրանը կխփի ԱՄՆ նախագահական օդանավին։ Ո՞վ է կարողացել համոզել Թրամփի անվտանգության ծառայությանը գնալ այդ քայլին, նրան դարձնելով մեմերի առարկա։ Թրամփը այդքան վախեցա՞ծ է, թե՞ նա էլ ինչ որ խնդիր է լուծել, թեկուզ ծիծաղելի իրավիճակի գնով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
