Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը, պարզվում է՝ բազում խոչընդոտների է հանդիպում, եթե չասենք, որ հաշված մարդիկ են անցած երկու տարվա ընթացքում բնակարաններ կարողացել ձեռք բերել։ Արցախցիներից, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 30 հազար մարդ ստացել է սերտիֆիկատ: Երևանում, հիշեցնենք, բնակարան ձեռք բերողները՝ յուրաքանչյուրը 3, իսկ մարզերում՝ 4 մլն-ական դրամներ: Սակայն այդ սերտիֆիկատների իրացումը, այն է՝ բնակարան ձեռք բերելը, քչերին է հաջողվում։ Բանն այն է, որ մայրաքաղաքում բնակարանների արժեքն անհամեմատ բարձր է, և միջին վիճակագրական ընտանիքի համար գրեթե անհնար է նույնիսկ մեկ սենյականոց ձեռք բերելը: Նախկին հանրակացարանների տարածքներն են փոքր-ինչ մատչելի, որոնք կարելի է հիպոթեքային տարբերակով գնել, սակայն բանկերն էլ դրանք որպես գրավ չեն ընդունում՝ հաշվի առնելով նախկին կարգավիճակը։ Մեզ ասացին, որ համատարած նույն խնդիրն է նաև Գյումրիում, որտեղ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո նոր կառուցվող և կիսաքանդ ու վերանորոգված տների սեփականության խնդիրները բարձիթողի վիճակում են հայտնվել: Հիմա տների և բնակարանների մեծ մասը համատեղ սեփականության իրավունքով է, ասենք, մի տան շքամուտքը կամ բակային տարածքը պատկանում է դրկից հարևանների, ինչը ևս բանկերի կողմից գրավի արգելք է հանդիսանում»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
