«Թե՛ Զելենսկին, թե՛ Փաշինյանը հայտնվել են աշխարհաքաղաքական ծուղակում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Հայաստանում, ու նաեւ իհարկե որոշակի միջազգային մակարդակում այս շփումները արժանանում են շատ մեծ ուշադրության։ Եվ, թերեւս, անհամեմատ ավելի մեծ, քան դրանք ներկայացնում են իրենցից իրականում։ Նկատի ունեմ շփումները։ Առանց չափազանցության, այդ շփումները հնարավոր է համարել «եղբայրական»։ Իհարկե հասկանալի է, որ այդ բնորոշումս պատկերավոր է։ Խոսքն այն մասին է, որ թե՛ Զելենսկին, թե՛ Փաշինյանը հայտնվել են աշխարհաքաղաքական ծուղակում, եւ նրանց շանսը այն տուրբուլենտությունն է, որ շարունակվում է մակրոքաղաքական մակարդակում։ Եվ այստեղ իհարկե նրանք երկուստեք ունեն մի շատ ծանր խնդիր։ Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը մի կողմից նրանց թույլ է տալիս մնալ ջրի երեսին, այսինքն պահպանել իշխանություն, բայց մյուս կողմից՝ որքան երկար են նրանք մնում իշխանության, այնքան ծանրանում է դրանից հեռանալու հնարավոր գինը։ Իսկ նրանք շատ լավ պատկերացնում են, որ իշխանությունից հեռանալն այլեւս իրենց համար ժամանակային առումով ավելի մոտ է, քան իշխանության գալը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
