Կոբախիձեն նշել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանը
![]() Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման պայման է ներկայացրել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի «ապաբռնազավթումից» հետո։ «Ռուսաֆոբիան և քսենոֆոբիան ընդհանրապես բացարձակապես օտար են վրացական մշակույթին», - ընդգծել է քաղաքական գործիչը։ Նա հավելել է, որ նման սադրանքները վնասում են Վրաստանի տնտեսությանը և պետականությանը՝ հանգեցնելով դրանց փլուզմանը։ Վարչապետը կոչ է արել չտեղափոխել քաղաքական տարաձայնությունները միջանձնային հարաբերությունների դաշտ։ Նա հիշատակել է խառնամուսնությամբ ընտանիքները և Ռուսաստանում վրացական մեծ սփյուռքին, կոչ անելով կանխել ժողովուրդների միջև թշնամանքը։ «Երբ քաղաքականությունը տեղափոխվում է ժողովուրդների միջև հարաբերություններ, դա պետության շահերի դեմ ուղղված միտումնավոր քայլ է, որն ուղղված է դրա ոչնչացմանը: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ ժողովուրդների միջև կապերը չվնասելու համար: Մենք չպետք է մոռանանք, որ Վրաստանում և Ռուսաստանում ապրում են բազմաթիվ խառն ընտանիքներ, և Ռուսաստանում ապրում է վրացական մեծ սփյուռք: Հետևաբար, ինչ էլ որ լինի «խորքային պետության» ծրագիրը, մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական անհամաձայնությունները և անցյալի սխալները դառնան ժողովուրդների միջև թշնամանքի հիմք», - եզրափակել է Կոբախիձեն: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
