«Մարզպետների աշխատակազմերի գործառույթները նվազել են, պարգևավճարները չեն նվազել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1996թ. փետրվարին սկսեցին գործել մարզպետարանները, Հայաստանի վարչական 37 շրջանները լուծարվել էին, մարզպետարանները մեծ դեր ունեին կառավարության և համայնքների միջև կապն իրականացնելու գործում։ Խոշոր համայքների ձևավորումից հետո մարզպետարանների որպես կառավարության և համայնքների միջև միջնորդ օղակների դերը էապես նվազելէ: Մանավանդ , որ անցած 30 տարում կապի, հաղորդակցության նոր միջոցներ են ի հայտ եկել,մեծ հեռավորությամբ օնլայն քննարկումներ, խորհրդակացություններ,աշխատանքային հանդիպումներ են անցկացվում։ Վերջին տարիներին նվազել են մարզպետարանների գործառույթները։ Մարզպետարանի անմիջական ենթակայությամբ ընդամենը 2 ոլորտ է գործում՝ մարզի պետական հանրակրթական դպրոցները և մարզի պետական բուժհիմնարկները։ Վարժարանները և ավագ դպրոցները դուրս են բերվել մարզպետարանների ենթակայությունից դրանք միայն ԿԳՄՍ նախարարությանն են ենթարկվում։ 2025թ․-ին մարզերի քաղաքներում գործող պետական բժշկական հիմնարկները ևս դուրս են բերվել մարզպետարանների ենթակայությունից, դրանք առողջապահության նախարարությանը ենթակայությամբ են։ Տավուշի մարզպետարանում 2 փոքր բարեփոխում է եղել՝ մարզպետարանը այլևս կոչվում է մարզպետի աշխատակազմ։ Մարզպետարանի շենքի մուտքում ուղեփակոց է տեղադրվել, մարզպետարանի աշխատակիցը մարզպետարանի այցելուին հարցնում է, թե մարզպետի աշխատակազմի ո՞ր պաշտոնայի մոտ, ի՞նչ գործով է գնում բնակիչը։ Մարզպետարանի աշխատակիցը ներքին կապով կապ է հաստատում մարզպետարանի համապատասխան պաշտոնյայի հետ և վերջինիս համաձայնության դեպքում թույլ է տալիս բնակչի մուտքը մարզպետարան։ Մարզպետարանների սուղ գործառույթներն ավելի են սահմանափակել։ ։ Առաջիկա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետների աշխատակազմերին: Անտրամաբանական է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ավելորդ օղակ դարձած, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների հետ կրկնվող գործառույթներ ունեցող մարզպետների աշխատակազմերը պետական պարտքի տակ կքած Հայաստան պետական բյուջեից ոչ միայն բարձր աշխատավարձեր են ստանում, այլ նաև՝ մեծ պարգևավճարներ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այս գրքով Արմեն Գրիգորյանը գուցե Նիկոլ Փաշինյանին մեսիջ է հղում»․ Ոսկան Սարգսյան
6215:12
«Փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են․ դժվար է ասել՝ ինչ կարող է լինել»․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
5115:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը (տեսանյութ)
7514:36
«Չեմ բացառում, որ թշնամու պահանջած հողերի հետ Նիկոլն Ադրբեջանին կհանձնի նաև Ռոբերտ Քոչարյանին»․ Ռուբեն Հակոբյան
7113:42
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին
8413:24
Նիկոլ Փաշինյանը և Վիետնամի փոխնախագահը քննարկել են երկկողմ կապերի զարգացման հարցը
8513:18
