«Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ Եկեղեցին անջատ է պետությունից»․ Սիսակ Գաբրիելյան
![]() «Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ Եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս՝ Հայ Առաքելական Եկեղեցին»,- Այս մասին Ազգային ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ «Երբ 1995-ին ընդունվել է Սահմանադրությունը, այդտեղ չկար ոչինչ Եկեղեցու մասին, կար կրոնական, խղճի ազատության մասին: 2005-ին առաջին անգամ, երբ Սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց, այդտեղ մտավ դրույթ, ըստ որի՝ Եկեղեցին անջատ է պետությունից, ու ասաց նաև, որ օրենքն ապահովում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատությունը․․․ Այս պահին գործող մեր Սահմանադրությունն ասում է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, նաև ասում է, որ բոլոր կրոնական կազմակերպություններից բացի՝ ՀԱԵ-պետություն հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, այսինքն՝ մեզ՝ օրենսդիրին, Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի գանք այստեղ և կարգավորենք պետություն և ՀԱԵ հարաբերությունները. մի բան, որը, ըստ Սահմանադրության, չենք կարող անել ոչ ՀԱԵ-ի հանդեպ, օրինակ, չենք կարող Հայ կաթոլիկ եկեղեցու մասին առանձին օրենք ընդունել։ Կա ՀԱԵ-ի մասին առանձին օրենք, որի շրջանակներում էլ կարգավորվում են որոշակի հարաբերություններ»,- նշեց Գաբրիելյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
