«Ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք՝ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից». Ագնեսա Խամոյան
![]() Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի, նրա փեսա Արգամ Աբրահամյանի վերաբերյալ ՔԿ հաղորդագրության մասին՝ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է. «Մարդուն ոչ միայն ունեզրկել եք, մանդատները գողացել, այլև փորձում եք բարոյապես ոչնչացնել»: Նա խոսել է նաև ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի այսօրվա արձագանքի մասին՝ ՔԿ հաղորդագրության վերաբերյալ. «Եթե ասում եք՝ դա գուցե ոչ պրոֆեսիոնալիզմի խնդիր է, դուք ընդամենը մի բան ունեք՝ ամբողջ ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Նիկոլ Փաշինյանին ու առաջարկեք ոչ պրոֆեսիոնալ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից»: Հիշեցնենք՝ երբ Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել էր՝ ինչպիսին է Ջուլհակյանի դիրքորոշումն օրեր առաջ Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման վերաբերյալ ՔԿ-ի կողմից անձնական տվյալների հրապարակմանը, ՔՊ-ականն ասել էր. «Եթե ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը՝ դատապարտում, այո, դատապարտում եմ: Սա կարծես առաջին դեպքը չէ, որ ունենում ենք խնդիր՝ հայտարարությունների հետ կապված, որտեղ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիր է արձանագրվում: Այստեղ չեմ ուզում պարտադիր տեսնել դիտավորություն, գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր է»,- նշել էր Ջուլհակյանը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
