«Արևմտամետ և ռուսամետ բևեռների «գաղափարական» բանավեճը շարունակում է հնացած դոգմաներով»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես 21-րդ դարի առաջին քառորդը մնաց անցյալում: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներն ուղեկցվում են պատերազմներով, տնտեսական/էներգետիկ ռեսուրսների համար կատաղի պայքարով և միջազգային հարաբերություններում պետությունների հարաբերությունների նոր սկզբունքներով: Միջազգային իրավունքը, որն այդպես էլ չգործեց, այժմ լրիվ իմաստազրկվել է, դարձել ծաղրանքի առարկա: Հայ ժողովուրդն էլ, որն ըստ միջազգային իրավունքի հավատում էր ինքնորոշման իրավունքին, առաջին տուժողներից մեկն էր: Հիմա ներհայաստանյան քաղաքական բանավեճում արևմտամետ և հակարևմտամետ/ռուսամետ բևեռների «գաղափարական»՝ բավականին զվարճալի բանավեճը շարունակում է պահպանվել հին ու հնացած դոգմաներով: Արևմտամետ/եվրոպամետ/վիլսոնասեր «քաղաքագետները» հիմնահատակ «ավերում են» ՌԴ միջազգային քաղաքական վարկանիշը, իսկ եվրոպական լուսավոր ապագայի հակառակորդ ռուսամետները կոչ են անում սթափվել և հիշել մեր դժբախտ ժողովրդը քանի անգամ է խաբվել եվրոպական մայրաքաղաքներում: Բեռլինի կոնգրեսից և Սևրի պայմանագրից մինչև մեր օրեր: Առավել լուրջ մարդիկ կոչ են անում հրաժարվել բոլոր տեսակի կարծրատիպերից, առաջնորդվել իրատեսական մերկ հաշվարկներով: Իզմ-երին և մետ-երին հետևելը պետք է պայմանավորված լինի ազգային/պետական շահերի համապատասխանելիությամբ: Եթե անհրաժեշտ լինի, 24 ժամը մեկ կարելի է և փոխել դիրքորոշումը, մանևրել և իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով: Ցանկացած միջպետական հարաբերությունների «սկզբունք», կարող է «մեկնաբանվել» լրիվ հակադիր եզրահանգումներով: Ի դեպ խորհրդային կայսրության փլուզմանը նպաստելու պատրվակով միջազգային հարաբերություններ ոլորտ ներմուծված «մարդու իրավունքների» հիմնահարցը ևս իմաստազրկվել է: Հետսառըպատերազմյան աշխարհակարգում մոլեգնող տաք պատերազմները դրա վառ ապացույցն են: «Ժողովրդավարական» վարչակարգերի գնահատականները ուժային կենտրոնների մայրաքաղաքներում նույնպես տրվում են շահերի մերկ հաշվարկից: Ավտորիտար, բռնապետություններին Վաշինգթոնում գովաբանում են, եթե նրանք ԱՄՆ դաշնակիցներ են, իսկ Վրաստանի իշխանությունները, որոնք հազարապատիկ անգամ ավելի դեմոկրատական են, քննադատվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և պատերազմին չմիանալու համար: Ռուսական և չինական ներկա իշխանավորների համար Էլ արդար և ժողովրդական է հյուսիսկորեական վարչակարգը: Եվ այսպես շարունակ: Հուսով եմ խոսքիս ուղերձը հասկանալի էր»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
