«Ասում են՝ հատուկ ընտրել եք Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որպեսզի դադարեն ձեզ ասոցացնել ռուսական կողմի հետ»․ լրագրողը՝ Հայկ Ֆարմանյանին
![]() Արդեն հայտնել էինք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում: «Ասում են՝ հատուկ ընտրել եք Եվրոինտեգրման հանձնաժողովը, որպեսզի դադարեն ձեզ ասոցացնել ԵԱՏՄ-ի և ռուսական կողմի հետ»,- լրագրողը դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին։ «Բացարձակ նման խնդիր գոյություն չունի. սրանով մենք նաև ընդգծում ենք մեր անաչառությունը, մեր հայամետ լինելը»,- պատասխանեց Ֆարմանյանը։ «Չի կարելի լինել որևէ երկրի «հակա»․ մենք ասում ենք՝ մենք հակառուս չենք, հակաարևմտամետ չենք, հակաամերիկամետ չենք, մենք ոչ էլ «պրո» ենք. մենք հայամետ ենք»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
