«Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»․ Սարգիս Խանդանյան
![]() «Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ վերաբերյալ, կմնա՞ նույնը, թե՞ հնարավոր է Հայաստանը փոխի մոտեցումը և ապասառեցնի ՀԱՊԿ-ում անդամակցությունը՝ վերսկսելով աշխատանքները, որպեսզի Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին։ «Ո՛չ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հետդարձի ճանապարհ չենք տեսնում»,- պատասխանեց Խանդանյանը և շարունակեց․ «Մենք կհետևենք զարգացումներին և կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ մեր գործընկերների կողմից կայացված որոշումը։ Ես չեմ կարծում, որ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Այն խնդիրները, որոնց պատճառով սառեցվել է մեր անդամակցությունը, չեն լուծվել մինչ օրս, չենք տեսել նույնիսկ քաղաքական մակարդակի որևէ հայտարարություն, որը կդատապարտեր 2022-23թթ․ տեղի ունեցածը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
