«Գաղտնիք է». ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին
![]() ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։ «Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։ Նշված տեղեկատվությունը, ինչպես նշել են ԱԱԾ-ում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա չէ տրամադրման։ |

«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի»․ Արթուր Խաչատրյան (լուսանկար)
9017:48
«Փաշինյանն իրեն տեսնում է որպես հանրային բովանդակությունը ձևավորող կենտրոն»․ Արմեն Հովասափյան
11717:42
Էստոնիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել
17317:30
«Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանն անջատվի Ռուսաստանից՝ բոլոր առումներով»․ Վահե Սարգսյան
8517:24
«Մարդը 66 տոկոս ֆունկցիոնալության կորուստ ունի, բայց դատախազը դատարանում հայտարարել է, որ դա սիմուլյացիա է»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
10417:18
«Արցախը կորցրինք, որովհետև Հայաստան պետություն չէինք սարքել»․ Ոսկան Սարգսյան
8817:12
