«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը համեմատել այսպես կոչված ադրբեջանցիների իրավունքների հետ, ապագա կոնֆլիկտի հիմք է»․ Արա Պողոսյան
![]() Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե ադրբեջանական այս հնարված խուսույթին կա անալոգ, ապա դա բացառապես Նախիջևանից (պատմական հայրենիք), Սումգայիթից, Բաքվից, Գյանջայից, և մյուս շրջաններից հայերի բռնի արտաքսումն է, որն ուղեկցվել է աշխարհին հայտնի Բաքվի և Սումգայիթի կազմակերպված և ուղղորդված ջարդերով։ Ընդ որում, Հայաստանում ո՛չ միայն կազմակերպված և ուղղորդված ջարդեր չեն եղել, այլև չնչին հանցանքի համար (հիմնականում էմոցիաների վրա հիմնված՝ ադրբեջանական ջարդերից) մարդիկ են դատապարտվել և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկներում։ Իսկ Ադրբեջանում ջարդերի կազմակերպիչները հերոսացվել կամ իշխանություն են դարձել։ Հիշում եմ, որ իշխող ուժից առնվազն մեկ պատգամավոր (Վիլեն Գաբրիելյան, եթե ճիշտ եմ հիշում) հանդիսանում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Հ/Կ ղեկավարը, հետևաբար պետք է որ տրամաբանական լիներ, որ գոնե Վիլեն Գաբրիելյանը իր ղեկավարած կազմակերպության հեղինակության համար պայքարեր, որպեսզի «արևմտյան ադրբեջան» հնարված խուսույթի անալոգը Լեռնային Ղարաբաղի փոխարեն իրավացիորեն անալոգ ներկայացվեր Գարդման-Շիրվան-Նախիջևան և սրան հավելած՝ Ադրբեջանի մյուս շրջաններից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցը։ Աղբյուրը` Արա Պողոսյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
