Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը փաստացի հայտնվել է խմբակցության ներսում մեկուսացված վիճակում։ Խնդրի պատճառը, ինչպես փոխանցում են խմբակցության ներսից, Աղվան Վարդանյանի ավելի վաղ արած հայտարարությունն է, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա ինքը վայր կդնի իր պատգամավորական մանդատը։ Խմբակցության գրեթե բոլոր անդամները, մեզ հետ զրույցում էլ, պնդում են, որ Աղվան Վարդանյանը կարող էր պահել իր խոստումը և հրաժարվել մանդատից։ Այդ դեպքում խորհրդարան կմտներ Գառնիկ Դանիելյանը, որը ավելի ակտիվ և արդյունավետ խորհրդարանական աշխատանք էր կատարում նախորդ ԱԺ-ում։ Լարվածությունն ավելի է խորացրել խմբակցությունում նաև մեկ այլ պատճառով։ Երբ Աղվան Վարդանյանը խոսում էր մանդատը վայր չդնելու հնարավորության մասին, նշել էր, որ այդ ճանապարհին լինելու է Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։ Սակայն վերջին օրերին, երբ իշխանական շրջանակներից խիստ քննադատության թիրախ են դարձել Նարեկ Կարապետյանն ու Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանի կողմից որևէ հրապարակային աջակցություն կամ ակտիվ պաշտպանություն չի նկատվում։ Այս պահին ակնհայտ է, որ եթե պատգամավորի մանդատի հարցը շարունակվի մնալ օրակարգում, «Հայաստան» խմբակցության ներսում առկա լարվածությունը ոչ թե կմարի, այլ կարող է նոր զարգացումներ ստանալ»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
