«Հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, դիահերձարաններում եմ փնտրել»․ Թագուհի Ղազարյան
![]() «Ասացիք՝ ո՞վ ա ավելի շատ տվել Ղարաբաղին, քան Սամվել Կարապետյանը․ ցնցվել եմ այդ նախադասությունից»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանին՝ ասաց ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը։ Դահլիճից հնչեց Վարդևանյանի՝ «նկատի ունեի բարեգործությունը» արտահայտությունը։ Ղազարյանը շարունակեց․ «Ելույթով կպատասխանեք, ձեր ասածը չի լսվում էդտեղից, իմ ասածն է էստեղից լսվում եթերում։ Էդ զգայունությունը չունենալը, տենց արտաբերելը․․․մարդիկ իրենց կյանքն են տվել էդ խնդրի կարգավորման համար։ Զգում եմ, որ մենք լրիվ տարբեր սոցիալական խմբերից ենք։ Իմ ընտանիքը փող չուներ, որ տար Ղարաբաղին, բայց իմ հայրը կամավորագրվել, գնացել ու մինչև վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում, եղբայրս 44 օր կռվել է պատերազմի դաշտում։ Չեմ ուզում պատկերացնել էն մարդկանց վիրավորանքը, որոնք ընտանիքի անդամները չեն վերադարձել։ Ճիշտ է՝ ծանր ապրումներով, բայց իմը վերադարձել են։ Հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ոչ թե հիվանդանոցներում, այլ դիահերձարաններում եմ փնտրել։ Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին։ Հույս ունեմ՝ դա նկատի չեք ունեցել, որովհետև մարդիկ ձեզ լսում են»։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
