«Եթե սկզբունքները չեն գործում, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չի գործում»․ Նիկոլ Փաշինյան
![]() Առանց ԵԱՏՄ հիմնարար սկզբունքների իրականացման հնարավորության՝ ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ «Շատ կարևոր է հասկանալ, որ առանց հիմնարար սկզբունքների, առանց Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքների իրականացման հնարավորության՝ ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ։ Որովհետև այն, ինչ այժմ տեղի է ունենում հայկական ապրանքների հետ կապված, իհարկե, խնդիր է Հայաստանի Հանրապետության համար։ Սակայն դա ԵԱՏՄ-ի համար ավելի մեծ խնդիր է, քանի որ այժմ գործնականում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի գործում։ Եթե սկզբունքները չեն գործում, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չի գործում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ես արդեն ասել եմ՝ սա նոր բան չէ։ Մենք բավական երկար ժամանակ է՝ իրականացնում ենք այդ քաղաքականությունը, և, ի դեպ, ոչ միայն մենք։ Բոլոր պետություններն ու կառավարություններն իրականացնում են դիվերսիֆիկացման քաղաքականություն։ Դա ինքնիշխան և օրինական քաղաքականություն է»,- նշել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
