«Հանրաքվեն կնշանակի, որ քաղաքացիները պետք է պատասխանեն մի հարցի, որն այս պահին գոյություն չունի»․ Նիկոլ Փաշինյան
![]() Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ «Դրա համար անհրաժեշտ կլինի Եվրոմիության անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքների, հնարավոր չէ այդ հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը։ Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոմիությանը ներկայացնել անդամակցության պաշտոնական հայտ։ Իսկ դրանից հետո Հայաստանը պետք է ստանա Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։ Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու՝ նշված հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք մի հարցի պատասխան, որն այս պահին պարզապես գոյություն չունի: Կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի: Դա կլինի անհարգալից վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
