«Վաշինգթոնը փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»»․Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խնդիրը, նշել է, որ դրանք պետք են հենց իր երկրին։ Սա անուղղակիորեն հաստատում է հենց ամերիկյան ԶԼՄ-ների և փորձագետների պնդումները, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում և Իսրայելի անվտանգությունն ապահովելիս սպառել է հարձակողական և պաշտպանողական հրթիռային պաշարների կրիտիկական ծավալ, ինչը զգալի ռիսկեր է ի հայտ բերել Չինաստանի և Ռուսաստանի հետ ենթադրյալ պատերազմի առումով։ Այս ամենի ֆոնին Իրանը պատրաստվում է Օմանի հետ միասին առաջիկայում իրավական բնույթ հաղորդել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր փաստացի վերահսկողությանը։ Պարզ է, որ Օմանը չունի ոչ ռազմական և ոչ էլ այլ ներուժ Հորմուզի նեղուցի հարցով ԱՄՆ-ին դեմ գնալու, ուստի ակնհայտ է, որ իրանական կողմի հետ համագործակցելու խնդիրը պաշտոնական Մասկատն առնվազն համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, որն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը։ Հորմուզի խնդիրը, պատկերավոր ասած, այն տեսանելի ցուցափեղկն է, որում երևում է, թե ինչքան նպատակաուղղված է աշխատում իրանական դիվանագիտությունն՝ իր ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հանդգնությունը և քաղաքական կամքը մեթոդաբար փոխակերպելով իրավական կարգավիճակի, քանի դեռ հակառակ կողմը խիստ զբաղված է իր հրթիռների թվի և բենզինի գնի հաշվարկով»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
