Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ «Հայաստանի Հանրապետության համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումը կարտացոլվի նաև Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ծրագրում, որի ղեկավարումն ինձ է վստահվել։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարիմ լինելու օգտին։ ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք, գործնականում այդ սկզբունքներն ամբողջությամբ չեն իրականացվում։ Առանձին սահմանափակումներն ու վարչական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի համար պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը։ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն ապահովում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար առավել բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ։ Մենք մշտապես առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների՝ ընդհանուր շուկա մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում։ Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրների քաղաքացիների և գործարար համայնքի վերաբերմունքի վրա։ Ի վերջո, նման խնդիրները դադարում են առանձին անդամ պետության խնդիրները լինելուց։ Դրանք դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրը»,- նշել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
