Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2026 թ.

Երեք նախարարության անվանափոխության առաջարկով Կառավարությունը նախագիծ կներկայացնի ԱԺ

168
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2026 թ., 10:06
Երեք նախարարության անվանափոխության առաջարկով Կառավարությունը նախագիծ կներկայացնի ԱԺ

Կառավարությունն ԱԺ կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։
Նախագծով առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխել աշխատանքի և բարեկեցության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունն անվանափոխել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության: