Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին Հայաստանում չէ իր նոր կնոջ հետ, սակայն, պարզվում է, նրա ընտանիքը մինչև վերջերս շարունակել է բնակվել կառավարական ամառանոցում։ Այդուհանդերձ, իրավիճակը, ըստ ամենայնի, փոխվել է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին, տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։ Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։ Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների տարածքում ծառայողական առանձնատներ են տրամադրվում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց պաշտոնավարման ընթացքում։ Իսկ ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հետևաբար, նա պետք է ընտանյոք տեղափոխվի ամառանոց։ Իսկ Սիմոնյանը վստահաբար նոր բարձր պաշտոն չի ստանա, դրա համար էլ նրանց հրաժեշտի հրահանգ է եկել»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
