«Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են։ 5 տարում՝ 2021-2026թվականներին Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը բնակելի և հասարակական կառուցապատման հողամասերի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր կասկածելի աճուրդներ է անցկացրել։ Նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած, իր անձնական գործում «սեռ» գրառման դիմաց «արու» գրած, 2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դ․ Սարգսյանը 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 միլիոն 550 հազար դրամով վաճառել է հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ առթիվ վարույթ է հարուցել եւ համայնքի ղեկավարի նկատմամբ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։ Իր վարչապետության 7-րդ տարում ՝2025թ․-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց համայնքներում ձևական աճուրդներով, էժան գներով հողերի օտարումը թույլ չտալու մասին։ Սակայն մինչեւ 2020 թվականը պետական կամ համայնքային հող գնելու աճուրդները անցկացվում էին առնվազն 2 հոգու մասնակցությամբ, թեև հաճախ երկրորդ մասնակցի ներկայությունը ձևական էր լինում՝ զուտ օրենքը չխախտելու համար: 2020թ․-ին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխություն է կատարել Հողային օրենսգրքում, ինչի արդյունքում աճուրդ կարող է անցկացվել նաեւ մեկ հոգու մասնակցությամբ: Այդ օրենսդրական փոփոխությունից օգտվում են Ն․ Փաշինյանի կուսակից համայնքապետերը, այդ թվում՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, ով բազում աճուրդներ է անցկացրել մեկ մասնակցով։ Համայնքապետ Դ․ Սարգսյանը Դիլիջան քաղաքի հողերը մեկնարկային գնով, ուղղակի վաճառքով օտարում է նաև ընդլայնման ձևով։ Արդյունքում Դիլիջան համայնքի բյուջե չեն մտնում տասնյակ միլիոնավոր դրամներ; Ահավասիկ, օրինակներից մեկը։ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին են դիմել քաղաքացիներ Եվա Կամոյի Իսկանդարյանը, Մարուսյա Արմենի Ամիրջանյանը և Գայանե Ռազմիկի Դիլանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 91 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 9008․8քմ հողամասին կից գտնվող (Թբիլիսյան խճղ․ թիվ 77/7 հասցեի) 3800քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:Դիլիջանի համայնքի ղեկավարը մայիսի 7-ին համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացրել նշված 3800քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով 25 միլիոն 970 հազար 340 դրամ արժեքով օտարել Եվա Իսկանդարյանին, Մարուսյա Ամիրջանյանին և Գայանե Դիլանյանին : Համայնքապետի առաջարկին կողմ են քվեարկել համայնքի ավագանու 12 անդամ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Զարմանալի լկտիություն՝ կեղծ «խաղաղության» ոչ լեգիտիմ երկրպագուների կողմից»․ Արման Աբովյան
7702:06
«Յուրայիններին ամեն ինչ կարելի է»․ Ոսկան Սարգսյան
10300:06
Թուրք խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
93Երեկ, 23:54
«Հայաստանի չէ, Գերդաստանի Հանրապետություն է»․ Ռուբեն Մխիթարյան
133Երեկ, 23:48
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
119Երեկ, 23:00
«Վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին»․ Արման Աբովյան
115Երեկ, 22:54
