«Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի
![]() ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը՝ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։ Կենտրոնը դատական կարգով պահանջում է․ «1. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 08.06.2026 թվականի «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից հրաժարվելու մասին» հ. 01/74745-26 ծանուցմամբ արտահայտված՝ Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև 10.10.2016թ. կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» հ. 1439 պայմանագրից հրաժարվելու (այն լուծելու) գործարքը։ 2. Կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14.07.2026 թվականին կատարված՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի (ներկայիս հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 22) անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր՝ 01-006-0131-0003) նկատմամբ «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի դադարեցման և Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ վերականգնելով «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի պետական գրանցումը»։ Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
