«Իրանին «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խոստացված և այնուհետև չեղարկված ուժգին հարվածի վերաբերյալ տեղեկատվության և տեղեկատվական արտահոսքերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։ Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։ Ընդ որում, որպես այս ռազմավարության վերջնարդյունք իրանական կողմը նաև հռետորաբանության մակարդակում հայտարարում է երկու հիմանական նպատակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողության արձանագրումը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորին սահմանափակումը, իսկ լավագույն դեպքում՝ ամբողջական զրոյացումը։ Ըստ այդմ, Թեհրանի համար մնացյալ ամեն ինչ ածանցյալ է այս երկու գլխավոր նպատակից, որովհետև Հորմուզի նեղուցի վերահսկողության և ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացակայության պայմաններում Իրանը դառնալու է ողջ Պարսից ծոցի, պատկերավոր ասած, միանձնյա տերը դրանից բխող՝ հսկայական առավելություններով հանդերձ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի»․ Արթուր Խաչատրյան (լուսանկար)
9017:48
«Փաշինյանն իրեն տեսնում է որպես հանրային բովանդակությունը ձևավորող կենտրոն»․ Արմեն Հովասափյան
11717:42
Էստոնիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել
17317:30
«Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանն անջատվի Ռուսաստանից՝ բոլոր առումներով»․ Վահե Սարգսյան
8517:24
«Մարդը 66 տոկոս ֆունկցիոնալության կորուստ ունի, բայց դատախազը դատարանում հայտարարել է, որ դա սիմուլյացիա է»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
10417:18
«Արցախը կորցրինք, որովհետև Հայաստան պետություն չէինք սարքել»․ Ոսկան Սարգսյան
8817:12
