Թուրք խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
![]() ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ ««Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։ Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։ Վերջինս թե՛ ՀՀ ԱԺ նախագահին և թե՛ Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ բանավեճի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը և այցելել հայկական եկեղեցիներ։ Վերջինս մասնավորապես ասել էր. «Էնտեղ սիրում էի ուտել քեբաբ, Ադանա Քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, համով բաներ: Էնտեղ հաճախ գնում էի պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր: Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ու ուսումնասիրել: Սիրով շփվում էի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, երբ հանդիպում էինք, ու էսպես շարունակ»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
