Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2026 թ.

«Վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին»․ Արման Աբովյան

83
Երեկ, 22:54
«Վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցանկացած իշխանություն հավերժ չէ։
Եվ որոշ ժամանակ անց Ծառուկյանը և նրա հարազատները շնորհակալություն կասեն ճակատագրին այս փորձության համար։
Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար։ Որովհետև եկող սերնդի, իր թոռների համար նա մնալու է որպես ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայից ժպտալով դուրս եկող ուժեղ մարդ։ Եվ այս պատկերը շատ ավելի մեծ ժառանգություն է, քան ցանկացած գործարան կամ հյուրանոց։
Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է։
Ցանկացած քաղաքական գործիչ ուշ թե շուտ կորցնում է իշխանությունը, և անպայման գալիս է X ժամը…
Եվ այն բիզնեսմենները, որոնք այսօր ասում են. «Ինչ լավ է, որ մենք քաղաքականություն չմտանք և Փաշինյանին չընդդիմացանք», վաղը գուցե նախանձեն Ծառուկյանին։
X ժամն անպայման գալու է»։

Աղբյուրը`   Արման Աբովյան