Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2026 թ.

«Լսում եմ ԱԺ ելույթները, ու՝ տհաճություն»․ Արա Պողոսյան

63
Այսօր, 20:36
«Լսում եմ ԱԺ ելույթները, ու՝ տհաճություն»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսում եմ ԱԺ ելույթները, ու՝ տհաճություն..․
Մասնագիտության բերումով հաճախ եմ հետևում տարբեր երկրների պառլամենտների նիստերի, պառլամենտականների վարքագծի, ելույթների, ուսանողական տարիներին նույնիսկ համատեքստային վերլուծություն էինք հաճախ անում...
Էսպիսի ապաքաղաքական պառլամենտ, էսպիսի դատարկ էմոցիաներ, էսպիսի անիմաստություն միայն Հայաստանում էր հնարավոր տեսնել։
Նույնիսկ Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի պառլամենտների ծեծկռտուքն առավել քան քաղաքական է, քան հայաստանյան պառլամենտականների տեքստերն ու դրանց արտասանությունը, իբր էմոցիոնալ պոռթկումները...
Մյուս կողմից, Հայաստանի քաղաքացուն այսօր հենց սա է վայել...
Հ.Գ. Թող ներեն ինձ ԱԺ անցած ընկեր-ծանոթներս, բայց ինչպես ասում են. «Պլատոնն ընկերս է, սակայն ճշմարտությունն ավելի կարևոր է»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան