Անհետ կորածների հարազատներին ԱԱԾ տնօրենն ասել է՝ ուզո՞ւմ եք գնալ Հակարիի կամուրջ, գնացե՛ք
![]() 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն ու հարազատները հանդիպել են ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է հարազատներից Արսեն Ղուկասյանը։ «Հիշեցնենք՝ անհետ կորածների հարազատները հայտարարել էին Հակարիի կամուրջ գնալու մտադրության մասին՝ դժգոհ լինելով որոնողական աշխատանքների ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերից։ Ղուկասյանն ասել էր, որ Հակարիի կամուրջ կգնան, որպեսզի ադրբեջանական կողմից նույն կարգավիճակ ունեցող մարդկանց հետ կապ հաստատեն և միմյանց օգնեն՝ իրենց անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցում։ Նրանք մեկ շաբաթ ժամանակ էին տրամադրել ՀՀ կառավարությանը արձագանքելու, քայլեր ձեռնարկելու համար, սակայն այդպես էլ չէին ստացել որևէ արձագանք։ «Գնացել ենք ԱԱԾ, հանդիպում ունեցել ԱԱԾ տնօրենի հետ։ Արձագանքն այն էր, որ մարդն ուղիղ ասաց՝ գնացեք, ոչ ոքի չեք տեսնելու այնտեղ, առաջին պոստից այն կողմ ոչ ոք չի թողնելու ձեզ։ Չի ասում մի՛ գնացեք, ասում է՝ դուք եք որոշողը, բայց դե ասում է նաև, որ անիմաստ եք գնալու։ Եթե առաջին պոստից այն կողմ մենք չենք կարողանալու անցնել, չենք գնալու սահմանի բերան մեր սահմանապահների կամ ոստիկանների հետ ընդհարում ունենալ, դա ճիշտ չի լինի»,-ասել է Ղուկասյանը։ Նա նաև հայտնել է, որ ծնողներով, հարազատներով ժողով են անելու՝ հասկանալու իրենց հետագա քայլերը։ «Հիմա այնպես է, որ ծնողներով գնում ենք մեր, այսպես ասած, հերթական ժողովին, որ մեր հետագա քայլերը կոորդինացնենք։ Համենայն դեպս կարող եմ ասել, որ այս իշխանություններից կատեգորիկ ձևով սպասելիք չունենք, հերթական հիասթափությունն ապրեցին ծնողները։ Հետաքրքիրն այն է, որ իրենք բոլորն ասում են՝ ոչ պակաս մտածում ենք այս խնդրի վերաբերյալ, ջանք ու եռանդ չենք խնայում, որ այդ հարցը լուծվի և այլն, բայց մենք էլ հարց ենք տալիս, պահանջում ենք, որ այդ դեպքում ցույց տան այդ արդյունքները։ 6 տարվա արդյունքը 0 է, ровным счётом 0։ Այդ ամենը մեզ չի կարող գոհացնել։ Ոչ մեկս միանձնյա որոշումներ չի կայացնում, -ասել է Ղուկասյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
