«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին, հարց ուղղեց նրա կնոջ աշխատավարձի վերաբերյալ: «Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Երբևէ Հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա էնքան աշխատավարձ, ինչքան՝ իմ կինը: Երբ նա նշանակվել է տնօրեն, դրանից առաջ տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ»,- մասնավորապես ասաց Կոնջորյանը: Խամոյանն արձագանքեց. «Հայփոստը 2020-ից է պետական կառավարման հանձնվել, մինչև դա եղել է մասնավոր ընկերություն, կարող էին հարյուր հազար դոլար աշխատավարձ տալ: Հիմա խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է ու խոսքը 118 հազար դոլարի մասին է»: Կոնջորյանը պատասխանեց. «Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության, եղել է հավատարմագրային կառավարման ներքո, երկրորդը, Հայփոստը հարյուր տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է: Իմ կինն ու մյուս աշխատակիցները պետբյուջեից երբևէ աշխատավարձ չեն ստացել»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
