«10 հազար դոլար աշխատավարձ՝ մեկ ամսում»․ Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի հետքերով
![]() «Ազատություն»-ը հայտնում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։ Բարձր աշխատավարձ՝ գոյություն չունեցող բանաձևի հիման վրա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրաժարվել է նաև տրամադրել «Հայփոստ»-ի բաժնետերերի ժողովում ընդունված որոշումների արձանագրությունները՝ համարելով առևտրային գաղտնիք։ Նախարարությունից մերժել են նաև տեղեկություններ տրամադրել վերջին 6 տարվա կտրվածքով «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձի, դրա դինամիկայի վերաբերյալ։ «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալներն են Արման Աբրահամյանն ու Արտակ Ղուլյանը։ Վերջիններիս վարձատրության մասին տեղեկությունները ևս անհասանելի են։ Այնուհանդերձ, ընկերության 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հիմնական ղեկավար անձնակազմի գծով աշխատավարձային ֆոնդը 2025-ին աճել է ավելի քան 28 տոկոսով՝ 176.7 միլիոնից հասնելով 227.2 միլիոն դրամի։ Աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ հասույթը նվազել է, վարկերը՝ աճել Սրան զուգահեռ՝ բազմակի ավելացել են պետական ընկերության վարկային պարտավորությունները»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
