Մութ ամպեր` Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին
![]() «SHAMSHYAN.com–ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում նյութեր են ստացվել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն, 46-ամյա Կարեն Լազարյանի վերաբերյալ, վերջինս կասկածվում է վստահված գույքը հափշտակելու մեջ։ «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի 2024–2025 թվականներին ավարտած և դիպլոմ ստացած մոտ 20 ուսանողներ ունեցել են ուսման վճարների պարտքեր, որոնց առկայության պայմաններում ստացել են դիպլոմներ, ինչը կոպիտ խախտում է, որի պատասխանատուն հանդիսացել է Կ․Լազարյանը։ Վերջինիս գիտությամբ հափշտակվել և գանձապետական հաշվին չի վճարվել ընդհանուր 2 միլիոն 932 հազար դրամ գումար։ Նշված ուսանողներն իրենց ուսման վճարները առձեռն վճարել են նախկին հաշվապահ, Սյունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Անուշ Քարամյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձեռքի տակ է հայտնվել 2024–2025 թվականներին ավարտած 20 ուսանողների անվանացուցակը։ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել նաև Գորիսի բազմագործառութային քոլեջի ներկայիս տնօրեն, 48-ամյա Արմինե Կոլյանը»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
