Երևան`   +35 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հուլիսի, 2026 թ.

««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան

79
Այսօր, 13:12
««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավիթ Ղազինյանն ու Հայկ Սուքիասյանն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։
Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող բոլոր քրեական հետապնդումները անհիմն են, շինծու, կապ չունեն օրինականության հետ և ունեն բացառապես քաղաքական դրդապատճառներ։
Մեր պայքարը շարունակվում է։
Ազատությո՛ւն մեր բոլոր ընկերներին»։